Կորոնավիրուսի հոկտեմբերի 11-ի տվյալները Վրաստանում

Հոկտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 530 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 635 583-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 848 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 602 372 մարդ։

Վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝  9 269։

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.64%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.25%, վերջին 7 օրվանը՝ 7.6%: