Կորոնավիրուսի նոր 4 դեպք Վրաստանում. ընդհանուր վարակված է 38 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 4-ով՝ հասնելով 38-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

Այս պահի դրոթյամբ Վրաստանում կարանտինային ռեժիմում է գտնվում 1130 մարդ:

Ստացիոնար վերահսկողության տակ է 81 պացիենտ:

Մարտի 18-ի դրությամբ երկրում բուժվել է կորոնավիրուսով վարակված 1 քաղաքացի: