Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. դեկտեմբերի 17

Դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2981 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 201 368 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2001 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 169 282 մարդ: Վարակից երկրում մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 1953:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1282
  • Աջարիա — 228
  • Իմերեթի — 489
  • Քվեմո Քարթլի — 229
  • Շիդա Քարթլի — 160
  • Գուրիա — 64
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 227
  • Կախեթի — 145
  • Մցխեթա Մթիանեթի — 87
  • Սամցխե-Ջավախեթի — 55
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 15: