Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. նոյեմբերի 16

Նոյեմբերի 16-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 157 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 82 835 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 230 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 65 291 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 733:

Կարանտինային գոտում է գտնվում 2 735 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5 658 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 315 պացինետ:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1249
  • Աջարիա — 516
  • Իմերեթի — 477
  • Քվեմո Քարթլի — 178
  • Շիդա Քարթլի — 181
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 212
  • Կախեթի — 70
  • Գուրիա — 82
  • Մցխեթա Մթիանեթի — 121
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11
  • Սամցխե-Ջավախեթի — 60: