Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. փետրվարի 2

Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 209 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 580 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250 289 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 208:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 339
  • Աջարիա — 53
  • Իմերեթի — 158
  • Քվեմո Քարթլի — 49
  • Շիդա Քարթլի — 50
  • Գուրիա — 38
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 85
  • Կախեթի — 44
  • Մցխեթա Մթիանեթի — 21
  • Սամցխե-Ջավախեթի — 15
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6: