Կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտի վիճակը կայունացել է. Էզուգբաիա

Վրաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտներից մեկը, ում վիճակը ամենածանրն էր, կայունացել է: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան:

«Կարող ենք ասել, որ կայունացել է պացիենտի վիճակը և թոքաբորբը գնահատել որպես չափավոր ծանր»,- պարզաբանել է Էզուգբաիան:

Վերջինիս խոսքով, ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 21 պացիենտից 5-ը թոքաբորբ ունի, որոնցից 4-ի վիճակը սկսզբից մեղմ է եղել և մինչ այս փոփոխություններ չկան:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 24 մարդ կա: Կարանտինային գոտում է գտնվում 295 մարդ, իսկ ստացիոնար վերահսկման տակ` 49 անձ: