Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 61-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 61-ի, նրանցից 8-ն արդեն բուժվել է: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքում:

Այս պահի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների կարանտինային գոտում է 3320, հատուկ ուշադրության ներքո՝ 235 մարդ: