Ոստիկանության օրվա առթիվ սահմանափակումներ Թբիլիսիի փողոցներում

Վրաստանը պատրաստվում է մայիսի 31-ին հանդիսավոր պայմաններում նշել Ոստիկանության օրը։ Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այդ առիթով քաղաքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն, ինչի պատճառով կենտրոնական որոշ ճանապարհներ սահմանափակումներով կգործեն:

Լաղիձեի և Ռամիշվիլիի փողոցներում, Կախեթիի մայրուղում և Ջավախեթիի կամրջից մինչև Սամգորի մետրո ընկած տարածքում երթևեկությունը ժամանակավորապես կարգելվի:

Թողնել պատասխան