Կոսովոյից մարզիկների առանց վիզայի Վրաստան այցը չի նշանակում Կոսովոյի անկախության ճանաչում. Բախտաձե

Վրաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Կոսովոյից մարզիկներն ու պատվիրակության մյուս անդամները Վրաստանի սահմանը կհատեն առանց մուտքի արտոնագրի։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից մարտի 15-ին ստորագրած որոշման մեջ ասվում է՝ սա չի նշանակում, որ Վրաստանը ճանաչում է Կոսովոյի անկախությունը։

Նախկին հարավսլավական Կոսովոն 2008-ին միակողմանիորեն անկախություն է հռչակել, որը ճանաչել է աշխարհի ավելի քան 100 պետություն։ Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ Կոսովոն երկրի անբաժանելի մասն է։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ապրիլի 3-13-ը կանցկացվի Բաթումի քաղաքում: