Կովկասի առաջին համալսարանը 104 տարեկան է

Կովկասյան տարածաշրջանի առաջին համալսարանը` Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանն այսօր նշում է 104-ամյակը։ Այն բացվել է 1918 թվականի փետրվարի 8-ին՝ Դավիթ Շինարարի հիշատակի օրը։

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) հիմնադրման 104-ամյակի կապակցությամբ։

«Թբիլիսիի պետական ​​համալսարանն իր հիմնադրման օրից ի վեր անչափ մեծ դեր է ունեցել մեր երկրի զարգացման գործում՝ այն ունի կարևորագույն առաքելություն ոչ միայն գիտության զարգացման, այլև սերունդների դաստիարակության և այս հողի վրա հասարակության ձևավորման համար»,-  իր շնորհավորական ուղերձում նշել է նախարարը։

Թբիլիսիի պետական ​​համալսարանը Վրաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ Այն բացվել է 1918 թվականի հունվարի 26-ին (նոր տոմարով` փետրվարի 8-ին), իսկ 1989 թվականից այն կրում է հիմնադիրներից մեկի՝ Իվանե Ջավախիշվիլու անունը։