Լարիի արժեզրկումը կապված է Թուրքիայի գործոնի հետ․ նախարար

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին լարիի փոխարժեքի արժեզրկումը բացատրում է արտաքին գործոններով։ Նա համոզված է, որ պատճառներից մեկը հենց Թուրքիայի գործոնն է:

«Ավելի քան մեկ տարի մենք խոսում ենք դոլարիզացիայի դեմ պայքարի մասին, որ բնակչությունը դոլարից ավելի քիչ կախված լինի: Խորհրդարանում ևս թեժ դեբատներ են եղել, երբ պնդում էինք, որ համապատասխան օրինագիծ պետք է ունենալ: Սահմանափակումներ ենք հաստատել հիփոթեքային վարկերի վրա, դա ընդունված է հատկապես զարգացող երկրներում, որպեսզի իմունիտետ ունենալ»,- հայտարարել է Մաճավարիանին:

Երկրի գլխավոր ֆինանսիստի համոզմամբ, դոլարից կախվածությունը երկրում տարեցտարի կնվազի, սակայն ոչ ամբողջությամբ, քանի որ այն հիմնական պահուստային փոխարժեքն է: