Լարին արժեզրկվել է

Վրաստանի որոշ բանկերում դոլարի փոխարժեքը հասնում է 2,84 լարիի։ Երկրի կենտրոնական բանկի տվյալներով 1 դոլարի փոխարժեքը կազմում է 2,7945 լարի։

Liberty բանկի տվյալներով լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ  հասնում է 2,8450 -ի: Ինչ վերաբերվում է եվրոյին, ապա 1 եվրոյի առքի գինը 3,2450 լարի է, ռուսական ռուբլու փոխարժեքը (1000) 44,6 լարի է:

Հայաստանյան դրամի արժեքը, ըստ ազգային բանկի՝ 1000 դրամի փոխարժեքը 5,8499 լարի է: