Լարին շարունակում է արժևորվել

Վրացական լարին շարունակում է արժևորվել:

Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.8725 լարիով։

Համակարգում առևտուրը սկսվել է 2.8743 փոխարժեքով:

Հուլիսի 11-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8830 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.9156 լարի։