Վրաստանը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից տարածաշրջանում առաջինն է

Եվրոպական ILGA-Europe իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ԼԳԲՏ (լեյսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների պաշտպանության ինդեքսը:

Իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի ավելի քան 49 երկրում անցկացնում է ամենամյա հետազոտություն (Rainbow Europe) և հրապարակում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ տվյալներ 0-100% ինդեքսով:

2018 թվականի հետազոտության համաձայն Վրաստանին ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության առումով 100%-ից տրվել է 25,87%:

Վրաստանն այս ցուցանիշով տարածաշրջանում առաջինն է, իսկ հետխորհրդային տարածքում՝ երկրորդը․ Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում է Էստոնիան (39%): Rainbow Europe-ի ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գերազանցում է  Եվրամիության երկրներից Բուլղարիային, Ռումինիային, Լիտվային, Լեհաստանին և Լատվիային:

Հետազոտության հեղինակները նշում են, որ 49 երկրից միայն 16-ում է գրանցվել 50%-ից բարձր ցուցանիշ: ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության առումով առաջատար է Մալթան (91,04%), նրան հաջորդում են Բելգիան (78,76%), Նորվեգիան (77,74%), Միացյալ Թագավորությունը (73.42%) և Ֆինլանդիան (73.27%):

Իսկ սեռական փոքրամասնությունների իրավունքները ամենաշատն անպաշտպան են Ադրբեջանում (4,7%): Վերջին հնգյակում են նաև Հայաստանը (7,2%), Թուրքիան (8,6%), Մոնակոն (9,76%) և Ռուսաստանը (10,9%):

Լուսանկարը` netgazeti.ge

Թողնել պատասխան