Լարին շարունակում է արժեզրկվել

Վրաստանում ամերիկյան 1 դոլարի պաշտոնական արժեքը հասել է 3,0118 լարիի: Վրաստանի կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալների համաձայն դոլարի փոփոխությունը ազգային տարադրամի նկատմամբ 0.0176 է կազմել: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի վաղվանից: Այսօր 1 դոլարի արժեքը 2.9942 լարի է:

Հիշեցնենք, օրեր առաջ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում նշված էր՝ վերջին օրերին լարիի արժեզրկումը կապված է կորոնավիրուսի ստեղծած անորոշությունից:

Հայտարարությունում նշված էր, որ ներկա փուլում անորոշություն է, սակայն ազգային բանկը պատրաստ է ու ամենօրյա ռեժիմով հետևում է շուկայի դինամիկային, օգտագործվում են բոլոր գործիքները՝ իրականացնելու համար բանկի գլխավոր առաքելությունը, այն է գների կայունությունը պահպանելը: