Ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի Կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունված որոշումն ու առաջարկությունների հիման վրա և երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով: Նախարարությունը, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, շարունակում է ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին:

Վերջին 24 ժամվա ընթացքում համատեղ մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են ինքնամեկուսացման կանոնների խախտման 13 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը:

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր խախտել են ինքնամեկուսացման կանոնները Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում, Աջարիայում, Գուրիայում, Մցխեթա-Մթիանեթիում և Իմերեթի շրջաններում, նախարարություն աշխատակիցները հետ են վերադարձրել կարանտինային գոտի:

Այս պահի դրությամբ՝ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար 55 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի:

ՆԳՆ-ը նշում է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները՝ հանրային առողջության ոլորտում և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները: Ներքին գործերի նախարարությունը կրկին հորդորում է քաղաքացիներին իրականացնել բարձր հանրային պատասխանատվություն և պահպանել այդ կանոնակարգերը: