«Օրը անձևոտ». Պրեմիերա՝ Թբիլիսիի հայկական թատրոնի կողմից

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը մարտի 28-ին հրավիրում է պրեմիերայի:

«Օրը անձևոտ»: Այսպես է կոչվում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հեղինակած պիեսը,  ներկայացման ռեժիսորը ևս Արմեն Բայանդուրյանն է: Զբաղված են թատրոնի հիմնականում  երիտասարդ դերասանները:

Ադամյանցիները ներկայացումն օրեր առաջ խաղացել են  նաև Երևանում՝ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:

Ներկայացումը տեղի կունենա  մարտի 28-ին, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում, սկիզբը՝ ժամը 19-ին:

Թողնել պատասխան