Լարսը բացվել է միայն մարդատար մեքենաների համար

Վրաց-ռուսական սահման տանող` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու` Գուդաուրի-Կոբի հատվածը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բաց է` հաղորդում է  ավտոճանապարհների դեպարտամենտը:

Կցորդով ու կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է: Մնացած մեքենաների համար Մլեթա-Գուդաուրի ու Գուդաուրի-Կոբի հատվածում առանց կանգառի ռեժիմ է գործում: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկել կարելի է միայն պաշտպանիչ թունելներով:

Ռուսաստանի սահման տանող միակ ցամաքային ուղին 2020-ի մարտից փակ է` կորոնավիրուսով պայմանավորված: Բացառություն է արվել բեռնափոխադրողների ու հայրենիք վերադարձողների համար: