Լարսում մոտ հազար բեռնատար է կուտակվել

«Վերին Լարս» սահմանային անցակետի մոտ  հազար բեռնատարի կուտակում կա, դրանց գրեթե կեսը հայկական մեքենաներն են:

Վրաց-ռուսական սահման տանող միակ ցամաքային ճանապարհը երկու օր է՝ փակ է մեծ մեքենաների համար: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն  են. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի` Գուդաուրի-Կոբի հատվածում պահպանվում է ձնահոսքի վտանգը: Ամենայն հավանականությամբ` ևս 3 օր ճանապարհը սահմանափակումներով կգործի:

Թեթև մեքենաների համար ճանապարհը բաց է:

Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային  սահմաններն, այդ թվում նաև «Լարսը» դեռևս փակ է` բացառություն են բեռնատարների վարոդներն և հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիները: