Լարսում սահմանափակումներ կան

Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ առատ ձյան պատճառով (14:00-ի դրությամբ) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Նույն հաղորդագրության համաձայն` Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: