Լեռնային շրջաններում ապրող ընտանիքները կկարողանան անվճար համացանցին միանալ

Female writer typing using laptop keyboard at her workplace in the morning. Woman writing blogs online, side view close-up picture

Վրաստանի Նորարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը «Համացանց զարգացման համար» ծրագրի շրջանակներում լեռնային շրջաններում ապրող ընտանիքներին առաջարկում է անվճար համացանցի տեղադրում:

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ընտանիքները, ովքեր ապրում են լեռնային շրջաններում, գրանցված են սոցիալական ծառայության գործակալության բազայում և նրանց վարկանիշային բալը չի գերազանցում 100 000-ը:

Բացի այդ, նշված ծրագրի շրջանակներում Վրաստանում ապրող բոլոր ընտանիքները հնարավորություն ունեն համացանցի և համակարգչի ուսումնական անվճար կուրսերի հաճախել, որոնք իրենց մեջ ներառում են համակարգչի հետ աշխատելու տարրական ունակություններ, համացանցի անվտանգ և արդյունավետ օգտագործում, օֆիսային ծրագրեր և էլեկտրոնային փոստի կառավարում:

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք այցելել https://bfd.gov.ge/ կայք: