Լիազորությունների չարաշահման մեղադրանքով ոստիկան է ձերբակալվել

Դատախազությունը ձերբակալել է  ոստիկանի, ըստ նախնական տեղեկությունների` Գլդանի-Նաջալադևիի ոստիկանական բաժանմունքներից մեկի պետի տեղակալին, որը փողոցում կանգնեցրել է անչափահասի, հարցաքննել նրան «առանց խնամակալի ներկայության», պահանջել է հեռախոսը ստուգելու պատճառաբանությամբ, և երբ անչափահասը հրաժարվել է հեռախոսը տալ` հայհոյել է նրան։

Հարցուփորձի ընթացքում պարզվել է, որ 16-ամյա տղայի հայրն ազատազրկված է. տեղեկության համաձայն՝ նա պատիժ է կրում հանցավոր կազմակերպությանն անդամակցության համար։

Ոստիկանի խոսքով՝ ինքը ենթադրել է, որ անչափահասը թմրանյութեր է թաքցրել վաճառքի համար մետրոյի կայարանի մոտ, և դրա պատճառով է ցանկացել ստուգել հեռախոսը։

Ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար. նրան սպառնում է մինչև երեք տարի ազատազրկում։