Մտադիր են դատարանի միջոցով պաշտպանել «Բորջոմիի» աշխատակիցների իրավունքները

Վրաստանի գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիությունը մտադիր է դատարանի միջոցով պաշտպանել IDS Borjomi Georgia-ի կողմից աշխատանքից ազատված և գործադուլ անող 50 աշխատակիցների իրավունքները։ Փոխանցում է Business Media-ն։

Արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն նշել է, որ աշխատակիցների գործադուլն արդեն 10-րդ օրն է շարունակվում, սակայն, չնայած խոստումներին, վերջին երկու ամիսների ընթացքում աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը։

Դիասամիձեի խոսքով, վաղը արհմիությունները հայց են ներկայացնելու Բորջոմիի կամ Ախալցխայի քաղաքային դատարան՝ աշխատակիցներին պաշտպանելու համար։

«Մենք գործադուլի և դատարանի միջոցով կպայքարենք նրանց իրավունքները պաշտպանելու համար, մինչև այդ իրավունքները վերականգնվեն»,- ասել է Դիասամիձեն։

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորջոմի» ընկերության համասեփականատեր։

Կարդացեք նաև՝

Պետությունը կդառնա «Բորջոմիի» համասեփականատեր