Լիլոյի բժշկական կենտրոնը կողոպտել են

Լիլոյի բժշկական կենտրոնից գողացել են բժշկական սարքավորումներ և համակարգիչներ. կենտրոնի աշխատակիցները կողոպուտի մասին պատմել են TV Pirveli-ին։

Նրանց խոսքով՝ առավոտյան հասել են աշխատավայր և տեսել, որ տեսախցիկներն անջատված են, կապի մալուխները՝ կտրված, իսկ բժիշկների սենյակները՝ թալանված։

«Նրանք ներս են մտել երկրորդ հարկի պատուհանից։ Համակարգիչները, նոութբուքերը և սարքավորումները տարել են։ Սա պոլիկլինիկա է, որը սպասարկում է մոտ 7000 բուժառուի. նրանց մեծ մասը սոցիալապես անապահով է։ Քրեական փորձագետներ են աշխատում։ Սա արդեն երրորդ կողոպուտն է», — TV Pirveli-ին ասել է կլինիկայի տնօրենը։