Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանին նավթ մատակարարող «Ռուսնեֆտ»-ի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդմամբ՝ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Տատնեֆտ»-ի, «Ռուսնեֆտ»-ի, «Ռուսնեֆտեգազ»-ի և «ՆՆԿ-Օյլ»-ի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ, սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանից 24 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Ռուսական «Ռուսնեֆտ» ընկերությունը նավթի առաջին խմբաքանակը 2025 թվականի հոկտեմբերին մատակարարել է Վրաստանի Սև ծովի ափին գտնվող Կուլևիի նորակառույց նավթավերամշակման գործարան։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հետագայում հաստատել է, որ Պանամայի դրոշի ներքո նավարկող «Կայսերի» նավը հոկտեմբերի սկզբին Ռուսաստանից մտել է Կուլևիի նավահանգիստ։ Նավը տեղափոխել էր մինչև 100 հազար տոննա նավթ: