Լրագրողների գործունեությանը միջամտելու համար անչափահասներին մեղադրանք է առաջադրվել

Լուսանկարը՝ netgazeti.ge-ի

«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի մասնագիտական ​​գործունեությանը միջամտելու փաստի առթիվ երկու անչափահասի մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը տարածել է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Ըստ տեղեկության՝ երկու անչափահասներին էլ, դատախազության որոշման հիման վրա, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասով՝ բռնության սպառնալիքի միջոցով լրագրողին մասնագիտական ​​գործունեությանն ապօրինի խոչընդոտում։

«Հետաքննությունը պարզել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին «Ֆորմուլա» հեռուստաընկերության օպերատոր Գագա Բոճորիշվիլին և լրագրող Սալոմե Բոկուչավան Թբիլիսիի մետրոյի «Դելիսի» կայարանի մերձակայքում էին գտնվում՝ նյութ պատրաստելու նպատակով և նկարահանում էին, թե ինչպես են պարեկային ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկում քաղաքացուն, և այդ ընթացքում մեղադրյալներն ագրեսիվ պահվածքով հարձակվել և միջամտել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների մասնագիտական ​​գործունեությանը»,- հաղորդել են ՀՔԾ-ից: