Լրանում է Միասնական ազգային քննություններին մասնակցելու գրանցման վերջնաժամկետը

Այսօր՝ ապրիլի 4-ի ժամը 18:00-ին լրանում է Միասնական ազգային քննությունների, մագիստրատուրայի միասնական քննությանը և ուսանողական դրամաշնորհային մրցույթին մասնակցելու գրանցման վերջնաժամկետը:

Այս տեղեկությունը հրապարակել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC)։ Բոլոր քննությունների գրանցումը կատարվում է online.naec.ge կայքում։

Միասնական ազգային քննություններին մասնակցելու նպատակով գրանցվելու համար դիմորդը յուրաքանչյուր հանձնելիք առարկայի համար պետք է վճարի 10 լարի, իսկ մագիստրատուրայի քննությանը մասնակցելու համար` 50 լարի։

Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը հնարավոր է սկսել միայն միասնական ազգային քննությունները հանձնելու դեպքում։

Ի դեպ, ավագ ուսուցիչների և հիմնական մասնագիտական ​​հմտությունների քննությունների գրանցումը կշարունակվի մինչև ապրիլի 15-ի ժամը 18:00-ն։

Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով` www.naec.ge: