Մահացել է լեգենդար մոդելավորող Կարլ Լագերֆելդը

85 տարեկան հասակում Փարիզում կյանքից հեռացել է Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կարլ Լագերֆելդը։

Ծագումով գերմանացի լեգենդար մոդելագործը աշխատել է աշխարհի հայտնի մի շարք նորաձևության տներում։ Նա 1952-ին տեղափոխվել է Ֆրանսիա, 1974-ին հիմնել Է սեփական շարքը՝ Karl Lagerfeld Impression-ը:

Մշակույթի եւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար բազմաթիվ մրցանակների է արժանացել:

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, լրատվամիջոցները գրում են, որ վերջին շրջանում նա բեմ դուրս չի եկել։