Վրաստանում գործում է Իրանի քաղաքացիների քրեական հիմնադրամ․ Արեշիձե

Քաղաքական հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արիշիձեն անդրադարձել է Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներին Վրաստանի ազգային անվտանգության կողմից երկիր շատ հաճախ չթույլատրելու հարցին։

«Իրանի դեպքում կարող եմ հստակ ասել, որ այստեղ ընկերություններ են գործում, որոնք իրենց հայրենակիցներին կեղծ անձնագրեր են տրամադրում։ Գումարը վերցնում են ու փաստորեն խաբում։  Բացի այդ, Վրաստանում գործում է Իրանի քաղաքացիների քրեական հիմնադրամ»,- Sputnik Грузия-ի հետ զրույցում ասել է Արեշիձեն։

Բացի այդ, Արեշիձեն նկատում է, որ ՆԳՆ-ի աշխատակիցները Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներին չեն թույլատրում Վրաստան մուտք գործել, երբ վերջիններս չեն կարողանում համոզիչ բացատրել այցի նպատակը։ Արեշիձեն համոզված է, որ նրանք հիմնականում հետաքրքրված են վրացական քաղաքացիությամբ, որպեսզի հեշտորեն անցնեն Արևմուտք։