Մահացել է թբիլիսահայ հասարակական գործիչ, Armenian Art Hall էլեկտրոնային հրատարակության նախագծի հեղինակ և գլխավոր խմբագիր Վալերի Ունանյանցը։
Ունանյանցը ծնվել է Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում տարբեր հրամանատարական պաշտոններում։
Նա լրագրողական ֆեդերացիայի անդամ էր, հեղինակել է մի շարք հրապարակագրական ակնարկներ, պատմվածքներ և վիպակներ, նաև Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պիես։
Ունանյանցի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին։