Մահացել է Վրաստանի առաջին հեռուստահաղորդավարը

Մահացել է Վրաստանի հեռուստատեսային հեռարձակման առաջին հեռուստահաղորդավար Լիա Միքաձեն։

Միքաձեն ծնվել է 1936 թվականի մայիսի 3-ին, Թբիլիսիում։ Ուսանել է Շոթա Ռուսթավելիի անվան թատերական համալսարան։

Միքաձեն հեռուստատեսությունում աշխատում է 1956 թվականի դեկտեմբերի 30-ից. վրացական հեռուստատեսությունում անցկացրել է գրեթե կես դար։

2013 թվականի դեկտեմբերի 30-ին, վրացական հեռուստատեսության հիմնադրման 57-ամյակի կապակցությամբ, Վրաստանի առաջին ալիքը Մթածմինդա այգում` Թբիլիսյան աշտարակի մոտ, պատվավոր աստղ բացեց հեռուստատեսության առաջին հաղորդավարներ Լիա Միքաձեի, Ջուլիետա Վաշակմաձեի և Ալեքսանդրա Մաճավարիանիի անուններով։