ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Ղարիբաշվիլին քննարկել են գլոբալ խաղաղության հարցեր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսի հետ հանդիպմանը։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Անտոնիո Գուտիերեսի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ընդհանուր օրակարգի շուրջ, որը ներառում է գլոբալ խաղաղությունը, կայուն զարգացման նպատակները և ՄԱԿ-ի ու Վրաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսի հետ։ Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է վարչապետը։