Մակրոնը Վրաստանը հիշատակել է որպես Եվրոպական անվտանգության համակարգի մաս

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գրեթե վեց ժամ տևած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Եվրոպայի անվտանգության ապահովման սկզբունքին:

Մակրոնը հայտարարել է, որ անվտանգության համակարգի կառուցման ընթացքում պետք է հարգեն այն երկրներին, որոնք ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամներ չեն, սակայն Եվրոպայի տարածաշրջանում են: Ֆրանսիայի նախագահի խոսքով, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան այն երկրներն են, որոնց ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է հարգել:

Մակրոնի խոսքով, նպատակը պետք է լինի անվտանգության կոնկրետ երաշխիքների միասնական ստեղծումը ԵՄ պետությունների, տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար:

Փետրվարի 7-ին, Ֆրանսիայի նախագահը Մոսկվայում բանակցություններ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի նպատակով: Մակրոնն այսօր՝ փետրվարի 8-ին, կայցելի Կիև:

Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելու ուղղությամբ արևմուտքի փորձերը կապված են Արևելյան Եվրոպայում Մոսկվայի գործողությունների հետ: Վերջին ամիսներին Ռուսաստանը գրաված Ղրիմ է տեղափոխել 100 000-ից ավելի զինվոր: Փետրվարի երկուսից Ռուսաստանը զորավաժություններ է սկսել Բելառուսի տարածքում: Արևմուտքի երկրները չեն բացառում, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, թեև Կրեմլը դա հերքում է: