Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Սինգապուրի առևտրի նախարարին

Վրաստանի պատվիրակության Սինգապուր այցի շրջանակներում Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է այդ երկրի առևտրի և արդյունաբերության պետական նախարար Ալվին Թանին։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները և տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտի, լոգիստիկայի և տուրիզմի ոլորտներում համագործակցության ծրագրեր նախանշել։

«Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ առևտրի դրական դինամիկային։ Նշվել է, որ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 25 տոկոսով, իսկ տեղական արտահանումն աճել է 9 անգամ։

Ընդգծվել է Սինգապուր վրացական գինու, ալկոհոլային լցնովի/շշալցված հյութերի ու ըմպելիքների, հանքային ջրերի և դեղագործական արտադրանքի արտահանման մեծ ներուժը։

Խոսվել է միջազգային ցուցահանդեսներին վրացական ընկերությունների մասնակցության մասին, որոնք ամեն տարի հյուրընկալում է Սինգապուրը։ Նշվել է, որ այս միջոցառումները լավ հնարավորություն են տեղական արտահանողների համար նոր կապեր հաստատելու և վրացական արտադրանքի հանրայնացման (պոպուլյարիզացիայի) համար»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությունում։