Մառնեուլիի հայաբնակ գյուղերին աջակցության ծրագրի հանդիպումների ժամանակացույցը

Փետրվարի 12-ից Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում կմեկնարկեն «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները, հայտնում է Մառնեուլիի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջը:

«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2024 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի:

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը՝ ըստ գյուղերի, ամիս-ամսաթվի, ժամի, հանդիպման վայրերի և գյուղին հատկացված գումարի չափի:

  • Դամիա՝ փետրվարի 16-ին, ժամը 14:00, Դամիայի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Շահումյան՝ փետրվարի 16-ին, ժամը 11։00, Շահումյանի թիվ 1 հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 20 հազար լարի։
  • Կարմիրգյուղ՝ փետրվարի 19-ին, ժամը 11։00, Կարմիրգյուղի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի:
  • Խոժոռնի՝ փետրվարի 23-ին, ժամը 11։00, Խոժոռնիի հանրային դպրոցի հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Բրդաձոր՝ փետրվարի 23-ին, ժամը 11։00, Խոժոռնիի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Գյուլիբաղ՝ փետրվարի 23-ին, ժամը 12։00, Գյուլիբաղի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Ծոփ՝ փետրվարի 23-ին, ժամը 13։00, Ծոփի հանրային դպրոցի հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Աղքյորփի՝ փետրվարի 16-ին, ժամը 13։00, Աղքյորփիի միջոցառումների տան հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Չանախչի՝ փետրվարի 16-ին, ժամը 12։00, Չանախչի գյուղի կենտրոնում: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Օփրեթ և Խոխմել՝ փետրվարի 16-ին, ժամը 15։00, Օփրեթ գյուղի աղբյուրի մոտ։ Յուրաքանչյուր գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Ծերաքվի՝ փետրվարի 26-ին, ժամը 12։00, Ծերաքվիի մշակույթի տանը: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Սիոնի՝ փետրվարի 26-ին, ժամը 13։00, Սիոնիի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։ Մյուս գյուղերի մասին՝ այստեղ:

Գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում, տեղի բնակչության որոշմամբ, տարբեր գյուղերում հնարավոր է իրականացնել հետևյալ ծրագրերը.

  • խմելու ջրի համակարգեր (ներառյալ` ջրատարներ, գլխամասային կառույցներ, մաքրման օբյեկտներ, հորեր և այլն),
  • ոռոգման համակարգեր,
  • ջրահեռացման համակարգեր,
  • ամբարտակային աշխատանքներ,
  • ճանապարհներ և ճամփեզրի սպասասրահներ, ինչպես նաև մայթեր և այլ ճանապարհային ենթակառուցվածքներ,
  • կամուրջներ, ցանցեր, հետիոտնային կամուրջներ, անցումներ,
  • ցերեկային լուսավորություն,
  • դպրոցներին հարակից տարածքների բարեկարգում,
  •  նախադպրոցական հաստատություններ և համապատասխան գույքագրում,
  • ամբուլատոր շենքեր,
  • գերեզմանատների ցանկապատում և բարեկարգում,
  • սպորտային ենթակառուցվածքներ, խաղադաշտերի գույքագրում,
  • հրապարակներ, այդ թվում՝ մանկական հրապարակներ՝ համապատասխան գույքագրմամբ, ինչպես նաև հանգստի վայրեր և սանհանգույցներ՝ համապատասխան գույքագրմամբ,
  • ջրաղացների և համապատասխան գույքագրման վերականգնում,
  • մինի ՀԷԿ-երի համապատասխան վերականգնում,
  • ըստ աշխարհագրական օբյեկտների անվանումների և հասցեների՝ համապատասխան ցուցանակների, ինչպես նաև՝ զբոսաշրջային վայրեր մատնանշող ցուցանակների տեղադրում: