Մառնեուլիում դաշտային հոսպիտալ կբացվի

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ մոտակա 24 ժամվա ընթացքում Մառնեուլիում դաշտային հիվանդանոցը կբացվի:

Ըստ նրա ՝ «Ջեոհոսպիտալ» կլինիկան, որտեղ  եղել է կորոնավիրուսով վարակված հիվանդը, ամբողջովին կարանտինի է վերածվել:

Վարչապետի խոսքով ՝ երկրորդը ՝ Մառնեուլիում գտնվող «Ավերսի» կլինիկան կշարունակի գործել որպես բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություն:

Հիշեցում՝ րոպեներ առաջ վարչապետ Գախարիան Մառնեուլիի ու Բոլնիսի համար կարանտինային ռեժիմ հայտարարեց:

Վարակվածների թիվը երկրում այս պահին անփոփոխ է՝ 54։