Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Մառնեուլիի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ խմբակային բռնության և դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։
Նրանց թվում է մառնեուլցի մի կին, որը մարմնական վնասվածք է հասցրել իր փեսացուին։ Նրա հետ ձերբակալվել է ևս մեկ կին։ Ոստիկանության տվյալներով՝ մեղադրյալները խմբակային բռնություն են գործել, ծեծի են ենթարկել երիտասարդին և վնասվածք հասցրել նրան սառը զենքով։
Նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել են 2000 թվականին ծնված Ն.Ա.-ն, 1994 թվականին ծնված Ա.Ա.-ն և 1982 թվականին ծնված Շ.Ք.-ն։ Նրանց կատարած հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները Քվեմո Քարթլիի շրջանում խմբակային բռնության են ենթարկել Զ.Ջ.-ին։ Ն. Ա.-ն նաև սառը զենքով վերք է հասցրել Զ.Ջ.-ին որովայնի շրջանում։ Վիրավորը տեղափոխվել է կլինիկա՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար», — հաղորդել է ՆԳՆ-ն։
Որպես ապացույց առգրավվել է նաև հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը՝ դանակը։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ և 126-րդ հոդվածներով։