Մառնեուլիում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը

Մառնեուլիում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող խորհուրդը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է Մառնեուլիի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության, նիստում խորհրդի անդամները քննարկել են առկա մարտահրավերները։

Նիստը վարել է Մառնեուլիի փոխքաղաքապետ, հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի նախագահ Թեմուր Շուբիթիձեն։

«2020 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանին կից ստեղծված խորհուրդը սահմանում է այնպիսի առաջնահերթ ուղղություններ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար, ինչպիսիք են մասնակցությունը մշակութային և ստեղծագործական միջոցառումներին, կրթական և ճանաչողական գործունեության խթանումը, սոցիալական պաշտպանության ապահովումը, հարմարեցված միջավայրի ստեղծումը և հասարակությանն ինտեգրումը»,- նշվում է տեղեկատվության մեջ։