Կվարացխելիան չի մասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Իտալական «Նապոլի» թիմի վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ չի մասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Խաղերին չմասնակցելու պատճառը ծանր մրցաշրջանից հետո համարել է մարզական։

«Մեծ պատիվ է լինել ընդլայնված կազմում, որը մի քանի օրից հանդես կգա Եվրոպայի առաջնությունում։ Ինձ համար ամենաերկար ֆուտբոլային սեզոնից հետո դժվար է այսքան կարճ ժամանակահատվածում կրկին խաղալ նման բարձր մակարդակի մրցաշարում։

Ուզում եմ բոլորին հաջողություն մաղթել երիտասարդական առաջնությունում՝ իմ թիմակիցներին, ազգային հավաքականին, մարզչական շտաբին և Վրաստանին»,- նշել է Կվարացխելիան։

Մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը հունիսի 21-ից հուլիսի 8-ը տեղի կունենա Վրաստանում և Ռումինիայում։

Խաղերը կանցկացվեն Վրաստանի երեք քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը հուլիսի 8-ին կկայանա Բաթումիի Արենայում։