Մարտա Կոսը կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրոինտեգրման ուղի

Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կրկին կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրոպական ինտեգրման ուղի։

«Վրաստանի հարգելի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք բերում ԵՄ։ Դուք ձեր ժողովրդին հեռացնում եք ԵՄ-ից։

Եթե դուք լուրջ եք վերաբերվում ԵՄ-ին, ապա լսեք ձեր ժողովրդին և դադարեցրեք ձեզանից տարբերվող ընդդիմադիր առաջնորդներին և լրագրողներին բանտարկելը», — ասել է Կոսը:

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է իր 2025 թվականի ընդլայնման զեկույցը, որը ներառում է Եվրամիությանը միանալու ձգտող 10 թեկնածու երկրների, այդ թվում՝ Վրաստանի տարեկան գնահատականը։