Թբիլիսիի սակրեբուլոյում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Զվիադ Կուպրավան ձերբակալվել է։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել Պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Գործը վերաբերում է սեպտեմբերի 30-ին սոցիալական ցանցում Կուպրավայի արած հայտարարությանը։
«Մի քանի րոպե առաջ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Ազգային շարժում» քաղաքական կուսակցության անդամ և Թբիլիսիի սակրեբուլոյի ներկայիս անդամ Զվիադ Կուպրավային։
Հետաքննության նյութերի համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Զվիադ Կուպրավան սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում կոչ է արել քաղաքացիներին խափանել հոկտեմբերի 4-ի ընտրությունները և տապալել պետական իշխանությունը։
ՊԱԾ-ի հայտարարության համաձայն` Կուպրավան ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցուցաբերել իրավապահներին։
Համապատասխանաբար, Զվիադ Կուպրավան կատարել է Վրաստանի քրեական օրենսգրքի 317-րդ և 353-րդ հոդվածներով նախատեսված արարք` պետական իշխանությունը տապալելու և կառավարության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչ: