Մայիսի 31-ից ծխախոտի բիզնեսում նոր սահմանումներ կգործեն

Մայիսի 31-ից ծխախոտի բիզնեսում նոր պարտավորություն կգործի:

Մասնավորապես, մայիսի 31-ից, թութունը, էլեկտրական սիգարետը կամ այլ տեսակի ծխախոտային ապրանքը իրացնելուց 3 ամիս առաջ արտադրողը պարտավոր է առողջապահության նախարարությանը ներկայացնել ծխախոտի բաղադրության և քիմիական հավելումների մասին:

Նմանատիպ տեղեկատվություն ներկայացնելը պարտադիր կլինի երկիր ներկրված ծխախոտային ապրանքի յուրաքանչյուր խմբի համար: Պայմանները չբավարարելու կամ պարտավորությունը կիսատ ապահովելու դեպքում օրենքով սահմանված են տուգանքներ: