Մայիսից ուղեվարձը հնարավոր կլինի վճարել ցանկացած բանկային քարտով

Մայիսից Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձը հնարավոր կլինի վճարել ցանկացած բանկային քարտով։ Փոփոխություններն արդեն հաստատվել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի կողմից։ 

Հատկանշական է, որ նոր կանոնի ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած բանկ կարող է իր հաճախորդներին առաջարկել. 

  • սեփական քարտով միանվագ վճարման համակարգ,
  • քաղաքապետարանի կողմից մշակված բաժանորդագրությունների ակտիվացում սեփական քարտով։ 

Արտոնյալ քարտերի համակարգը փոխվում է միայն թոշակառուների համար։ Այն դեպքում, երբ թոշակառուների սպասարկման բանկը՝ այս դեպքում Liberty Bank-ը, որոշի արտոնյալ ծառայություն առաջարկել, ապա Bank of Georgia-ն չի սահմանափակի այն։ 

Նշենք, որ վերոնշյալ կանոնը չի տարածվի սոցիալական այլ խմբերի վրա՝ ներառյալ ուսուցիչները, ուսանողները և այլն։ Նրանց անպայման պետք կգան Bank of Georgia-ի կամ պետական ​​գործակալության կողմից պատրաստված քարտեր։

Հիշեցնենք՝ առայժմ ուղեվարձի վճարումը հնարավոր է միայն Bank of Georgia-ի, TBC Bank-ի և Metroman քարտերով։