Մայրուղու շինաշխատանքների գրեթե 87 տոկոսը կավարտվի մինչև տարեվերջ. նախարար

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն այցելել և տեղում ծանոթացել է Ռիկոթիի ճանապարհահատվածի տարբեր մասերում կատարվող շինաշխատանքներին:

Քարսելաձեն նշել է, որ կատարելագործվել են ճանապարհի Խևի-Ուբիսա և Ուբիսա-Շորապնի հատվածները, որտեղ մինչև տարեվերջ կիրականացվի նախատեսված աշխատանքների 83-87 տոկոսը, և ըստ այդմ` նախատեսվում է ավարտել 11 կմ-ից մինչև 15 կմ ճանապարհահատվածի կառուցումը։

«Լայնածավալ նախագծերը միշտ ուղեկցվում են տարբեր մարտահրավերներով։ Դա կլինի երկրաբանական՝ սողանքների, օդերևութաբանական, հումքի մատակարարման կամ այլ ձևով։ Օրինակ, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մենք բախվեցինք մետաղի մատակարարման որոշ խնդիրների։ Թեև մեզ հաջողվեց վերակազմավորվել, սակայն մետաղական նյութի ուշացում ունենք, ինչն, իհարկե, ազդում է աշխատանքների ընթացքի վրա։

Այնուամենայնիվ, որակը մեր առաջնահերթությունն է, հետևաբար, մենք զգալիորեն կախված ենք կլիմայական պայմաններից՝ բարձրորակ ծածկույթի դասավորություն ապահովելու առումով»,- նշել է Քարսելաձեն:

Ռիկոթիում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 52 կմ երկարությամբ 4 գոտի արագընթաց մայրուղի, որը ներառում է 97 կամուրջ և 51 թունել։ Այս փուլում շինարարական աշխատանքներ են իրականացվում բոլոր թունելների վրա միաժամանակ:

51 թունելից 37–ն արդեն հատվել են, որոնցից ավարտված 3 թունելն արդեն շահագործման է հանձնվել: 97 կամուրջներից միաժամանակ աշխատանքներ են տարվում 91 կամուրջների վրա, որոնցից 52-ն արդեն կառուցված են, ավարտված 6 կամուրջն արդեն շահագործման է հանձնվել:

Հարկ է նշել նաև, որ Ռիկոթիի լեռնանցքի հատվածի շինարարությունը բաժանված է 4՝ Չումաթելեթի-Խևի՝ 11,6 կմ, Խևի-Ուբիսա՝ 12,2 կմ, Ուբիսա-Շորապանի՝ 13 կմ և Շորապանի-Արգվեթա 14,7 կմ հատվածների: