Մեկ օրում 44 մահ. կորոնավիրուսը Վրաստանում

Նոյեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2141 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 721 388-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5081 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 665 599 մարդ։

Վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 10 089:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 10.77%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 8.83%: