Մեքենաների CO գազի արտանետման չափը կստուգվի

Վրաստանում տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության բարեփոխման շրջանակներում, վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով հունվարի 1-ից ուժի մեջ է մտել արտանետումների ստուգման ստանդարտը։

Մասնավորապես, բենզինով աշխատող ավտոմեքենայի պարբերական տեխզննման ժամանակ ավտոմեքենայի արտանետումներում CO-ի թույլատրելի մաքսիմալ սահմանը կնվազի և կդառնա 0,55 տոկոս։

«Վրաստանի ավտոմոբիլային տեսչական մարմինների ասոցիացիայի» նախագահ Վաժա Իորդանիշվիլիի խոսքով՝ այս տարի մեծ քաղաքներում կստեղծվեն հատուկ բրիգադներ՝ մեքենաների արտանետումները վերահսկելու համար:

«Ճանապարհներին կստուգվեն բոլոր այն մեքնանաները, որոնց վրա ավելորդ ծուխ է կնկատվի…»,- ասել է Իորդանիշվիլին:

Իորդանիշվիլին նշել է, որ այսօր տեխզննում անցած մեքենաների հսկողությունը հիմնականում թողնված է խելացի տեսախցիկների հույսին։

Վրաստանում մեքենաների 30 տոկոսը տեխզննում չի անցել