Վրաստանում շինարարությունը թանկացել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,8 տոկոսով։

Geostat-ի փոխանցմամբ՝ նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորվել է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 3,4 տոկոս աճով, ինչը 0,44 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ինդեքսն աճել է 9.0 տոկոսով։ Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 16,5 տոկոս աճով, ինչը 3,21 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։