Մեկնարկեց վարչապետի այցը Ադրբեջան

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Ադրբեջան, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Ըստ տեղեկության՝ Գաբալայի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։

«Իրակլի Ղարիբաշվիլիին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը և Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն: Իրակլի Ղարիբաշվիլի գլխավորած պատվիրակությունը Գաբալայում է»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: