Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: