Մեկնարկում է պետդեպարտամենտի ներկայացուցչի այցը Վրաստան

Այսօր՝ մայիսի 18-ին մեկնարկում է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեկ Սքոլի երկօրյա այցը Թբիլիսի։ Այս մասին տեղեկությունը հասանելի է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։

Հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակը եվրոպական անվտանգության և ժողովրդավարական զարգացման շուրջ վրաց գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելն է։

«Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Վրաստանի որոշ տարածքների օկուպացիան, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմը և ինչպես ամրապնդել վրաց ժողովրդի ձգտումները դեպի ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ եվրաատլանտյան ապագան»,- նշված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

Խորհրդական Սքոլը մայիսի 17-18-ը կայցելի Մոլդովա, այնուհետև Վրաստան, իսկ մայիսի 20-ին կմեկնի Լոնդոն։